Սկսում ենք արդեն վերջացած…..


ImageԷ. Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին»-ից.

***

«Մարդիկ սիրում են իրար ու դատարկ բաներից կպչում, վիճում են, գժտվում, և մի օր էլ հանկարծ պարզվում է, որ այլևս մի մարմին չեն:
-Մենք չենք գժտվի:
-Չպետք է գժտվենք…Չէ՞ որ աշխարհում միայն ես ու դու ենք բոլոր մյուսների դիմաց: Եթե մեր միջև որևէ վատ բան լինի, մենք կկորչենք,և մեզ իսկույն կհոշոտեն»:

***

«Մենք երբեք ոչինչ չենք գնահատում…Ծնվում ենք այնպես, ինչպես կանք ու էլ երբեք ոչինչ չենք սովորում…Ոչ մի նոր բան չենք իմանում…Սկսում ենք արդեն վերջացած»:

***

«Քանի որ մարդիկ այսքան արիություն են իրենց հետ աշխարհ բերում, աշխարհը պետք է սպանի այդ մարդկանց , որպեսզի կոտրի և ընկճի նրանց, ու հենց դրա համար էլ սպանում է: Աշխարհը բոլորին է կոտրում և ընկճում ու դրանից հետո, այդպես կոտրված ու ընկճված , շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց ովքեր չեն կոտրվում ու չեն ընկճվում, նրանց էլ է սպանում աշխարհը: Առանց խտրության նա սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց շտապելու»:

Հ.Գ. ՈՒ ինձ համար շատ հոգեհարազատ են այս հոռետասական, բայց ճշմարտացի տողերը….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s