Արձակուրդի ու պայծառ մտքերի մասին


Արձակուրդն այն ժամանակն է, երբ յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է, բայց ոչ միայն: Անում է նաև այն ինչ ցանկացել է, բայց ստիպված հետաձգել է, անում է իրեն հաճույք պատճառող բաները, գնում է ուր ուզում է և չի անում պարտադրված բաներ․․․․․․արձակուրդը հիանալի մի ժամանակահատված է, երբ հրաշքները կարծես իրականանալի են սկսում թվալ:
Հետո պետք է ձեռնամուխ լինես նրա իրականացմանը, ինչը թեև հաճելի, բայց ցանկություն ու մի փոքր ջանքեր պահանջող գործ է: Արձակուրդի մասին էլի եմ գրել ու միևնույն է միշտ էլ գրելու բան ունենում եմ, որովհետև․․․․․․դա մի առանձնահատուկ բան է , մանավանդ այն մարդու համար, ով շատ է աշխատում ու հոգնում, հոգնում, բայց ոչ առանց նպատակների: Իսկ երբ գալիս է արձակուրդը․․․․․ամեն ինչ այլ է, ամեն ինչ գունավորվում է, անհասանելին էլ թվում է հասանելի ու պարզ, մատչելի ու երանելի․․․․․
Սիրում եմ արձակուրդը․․չէ խենթանում , գժվում եմ դրա համար․․․․․հատկապես նրա համար, որ հանգստի վիճակում ամեն բանի մասին մանրակրկիտ մտածելու ժամանակ ես ունենում, առօրյա չափից դուրս արագ անցուդարձից կտրվում ես, մոռանում լեփ-լեցուն երթուղայինների մասին, քաղաքի փոշու ու աղմուկի մասին, վատ ու տհաճ կոնֆլիկտների մասին, որոնցից ոչ մեկս էլ ապահովագրված չենք (ի դեպ ապահովագրության մասին խոսեցի հիշեցի, որ շուտով ԱՊՊԱ պայմանագրերը էլեկտրոնային են դառնալու, պատրաստվեք):
Ու մի բան էլ, եթե չես կարողանում այս տարի գնալ ծով կամ մեկ այլ տեղ, ապա պետք չէ բողոքել, որ չունես հնարավորություն, ամեն բան թանկ է և այլն․․․․․․․հավատացեք քաղաքում էլ կարելի է շատ լավ հանգստանալ: Պարզապես պետք է հանգիստը ճիշտ բաշխել, հստակ պլանավորել: Օրինակ հիշեք, թե ինչ էիք ուզում անել, որ ժամանակը միշտ չէր բավարարում, ինչն էր, որ հնարավորություն չկար անելու, իսկ հիմա դուք ազատ եք այդ հարցում, մի խոսքով երևակայությունը գործի դնելու իսկական ժամանակն է: Իսկ ձեր թեկուզ փոքր պլան իրագործելուց հետո  դուք ձեզ բավարարված կզգաք ու էլ չեք անիծի աշխատավարձին իր քիչ լինելու պատճառով: Անգամ քիչ գումարով կարելի է հիասքանչ հանգստանալ ու թարմացած, լիարժեք լիցքաթափված սկսել աշխատել, սովորել կամ այլ բան անել:
Իսկ արձակուրդների հետ կապված միակ վատ բանը նրա քիչ լինելն է: Ցավոք, բայց ճիշտ է նկարի արտահայտությունը: Իսկ քանի դեռ այսօր օգոստոսի 2ն է ու դեռ մի ամբողջ ամիս ունեք ձեր առաջ, ապա հենց այսօրվանից էլ սկսեք․ գուցե առավոտյան պարզվի, որ արդեն երկուշաբթի է և դուք արդեն աշխատանքի կամ դասի պետք է գնաք:

Հ․Գ․ Ու դարձյալ՝ սիրում եմ արձակուրդ կոչվածը , ուրախ եմ, որ այժմ ինձ բաժին է ընկնում երկամսյա արձակուրդ, ինչը հուսով եմ երբեք էլ չի կարճանա ( երանի դպրոցականներին, նրանց նկատմամբ այս հարցում 1 ամիս ավելի առատաձեռն են լինում): Հաճելի օգոստոսյան մեկամսյակ եմ մաղթում, դարձրեք այն ձեր կյանքի ամենավառ, ամենապայժառ, գունեղ, ամենատաք ու թավշյա ամիսը, չէ որ առջևում սեպտեմբերն է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s