Շատերն ունեն իրենց ցավը ցույց չտալու կարողություն․ այդպիսի մարդ եմ և ես


Այսօր մարդկանց մասին եմ գրելու. մարդկանց, որոնցից կազմված է հասարակությունը:

Մարդկանց՝ Չհասկանալու կարողության մասին եմ ուզում գրել․ սա թերևս ինձ համար ամենաանտանելի բանն է: Առհասարակ մարդը չի կարող չխառնվել ուրիշի կյանքի մեջ: Հիմա կասեք՝ կարող է: Բայց ՝ ոչ: Անգամ ուրիշի մասին հետաքրքրվելը նրա կյանքին խառնվել է ենթադրում:

Մարդիկ սովոր են ամեն բան իմանալ իրենց կողքինների մասին, բամբասել, խոսել, պատմել․ բայց սա մի կողմ: Այլ բան է, երբ իրականությունը չգիտեն իրենց կողինի մասին ու բամբասանքներին տուրք տալով շարունակում են ապրել ու զվարճանալ: ՈՉ ոք իրականում չգիտի իր կողքին մասին, նրա ապրումների, հոգսերի ու խնդիրների մասին: Այսօր շատերը ունեն իրենց ցավը ցույց չտալու կարողւթյուն: Այդպիսի մարդ եմ նաև ես․ միշտ մտածում եմ՝ եթե  դեմքի դժգոհ արտահայտություն ունենամ, միշտ բողոքող ձայնով խոսեմ, ինչ կլինի ընդհանրապես: Կամ ինչու պետք է ես իմ խնդիրներով փչացնեմ որևէ մեկի տրամադրությունը: Գուցե նա այդ օրը չափազանց երջանիկ է և իրեն անչափ լավ է զգում: Ինչո՞ւ ես կրճատեմ այն քիչ մնացած լավը, որն այսօր շատ հազվադեպ է հանդիպում: Կամ դիմացինս հո մեղավոր չէ, որ ինձ մոտ ինչ որ բան այնպես չէ:Բայց չէէէէ, ոնց կլինի, մարդիկ կան ովքեր պետք է իրենց մաղձը թափեն շրջապատի վրա, գուցե այդպես թեթևանում են:

Ինչև, երբ ես ինձ նկարագրածիս պես եմ պահում, մարդիկ շատ հաճախ են մտածում, թե ինձ մոտ «վսյո կա վ շակալաձե»: Վեջիվեջո, մարդի՛կ, ի՞նչ գիտեք դուք իմ մասին: Ինչ գիտեք, թե ես ինչպես եմ ապրում, ապրել կամ պատրաստվում ապրել: Այն ինչ դուք տեսնում եք, դա բոլորովին էլ իրականությունը չէ: Ոչ ոք չի կարող զգալ այն ինչ այդպիսի մարդիկ են զգում: Եվ առհասարակ ոչ ոք չի կարող զգալ իր կողքինի զգացածը, քանի որ ինքը չի ապրել այդ նույնը:

Ուֆ, այսքան երկար բարակ գրում եմ, բայց մի փոքր հույս էլ չունեմ, թե մարդիկ փոխվելու են: Ես միայն ուզում եմ իմանաք, որ շատ հաճախ եմ ձևացնում, թե ինձ մոտ ամեն բան լավ է, որ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ․ ուղղակի դա իմ կերպարն է: Ասում են չէ՝ ամենատխուր մարդիկ դրանք ամենաուրախը ձևացողներն են․ դե մոտավորապես էսպես:

Մի խնդրանք, մարդի՚կ, ուղղակի կարծիք կազմելուց առաջ նախ վստահ իմացեք՝ արդյոք դոք իրոք ճանաչում եք այդ մարդուն, թե՝ ոչ: Պարտադիր չէ որ դուք իմանաք ամենը տվյալ մարդու մասին կամ էլ նրա խնդիրներով ծանրաբեռնեք ձեր առանց այդ էլ դժվար կյանքը, բայց կարող եք չէ՞ մարդու մասին խոսելուց առաջ նախ ենթադրել մի պահ նրա անցած դժվարությունների մասին: Գուցե կա մի բան, որը իմանալուց հետո դուք ձեզ մեղավոր զգաք   թեկուզ ձեր մտքում նրան քննադատելու համար: Չգիտեմ՝ մտածել է պետք այս ուղղությամբ:

Բարին ընդ ձեզ:

Հ․Գ․ ՈՒ թեև ես չափից դուրս նրբանկատ եմ, դա չի նշանակում որ չեմ կարող նրբանկատությունս բթացնել մի պահ😉🙂😀

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s