մ․թ․ա․ 6-րդ դարից մինչև մ․թ․հ․ 21-րդ դար քիչ բան է փոխվել


Վերջերս գրադարակներս վերանայելիս փորք ժամանակվա ամենասիրածս Եզոպոսի արձանը, Հռոմ, մ.թ.ա. II դար։գրքերից մեկը գտա՝ «Եզոպոսի առակները»: Առասպելական իմաստուն և զվարճախոս Եզոպոսը, ըստ ավանդության, ապրել է մ․թ․ա․ 6-րդ դարում, իսկ հին հույներն ու հռոմեացինորը իրենց առակները կոչել են «եզոպոսյան»: Գիրքը թերթելով կրկին աչքի անցկացրեցի որոշները, քանի որ առակներ միշտ էլ սիրել եմ: Դրանք շուտվանից չէի կարդացել, երևի վերջին անգամ երկրորդ դասարանում կարդացած լինեի: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ դրանցից ոմանք անգամ մեր օրերում ու մեր իրականության համար ժամանակավրեպ չէին: Մի քանիսը կգրեմ էստեղ , որ դուք էլ կարդաք:

ՀԳՎստահ եմ՝  կարդալիս անմիջապես ձեր ծանոթներից այս կամ այն մարդու  անունը կհիշեք ու կկապեք  համապատասխան առակի հետ:

 

 

ՓԱՅՏԱՀԱՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Փայտահատները կտրեցին կաղնին, նրսնից սեպեր պատրաստեցին ու ճեղքեցին նրա բույնը: Կաղնին ասաց․ «Ես այնքան կացնին չեմ անիծում , որը կտրում է ինձ, որքան այդ սեպերին, որոնք հենց ինձնից են ծնվել»:

Մերձավորի վիրավորանքը ավելի ծանր է, քան օտարի:

 

ՀԻՎԱՆԴ ԵՂՋԵՐՈՒՆ

Եղջերուն հիվանդացավ ու մարգագետնում պառկեց: Նրան այցելող կենդանիները պռճոկեցին նրա շուրջը եղած խոտը և լրիվ արմատահան արին: Եղջերուն ոտքի կանգնեց, բայց սննդի պակասից ուժասպառ եղավ ու սատկեց:

Առակս կցուցանե, որ անօգուտ և անպետք ընկերներ ունեցողը նրանցից միայն վնաս է կրում:

 

ՎԱՅՐԻ ԱՅԾԵՐՆ ՈՒ ՀՈՎԻՎԸ

Հովիվն իր այծերը քշեց արոտավայր: Տեսնելով, որ նրանք արածում են վայրի այծերի հետ, երեկոյան բոլորին միասին քշեց իր քարայրը: Հաջորդ օրը եղանակը վատացավ, նա չկարողացավ սովորականի նման նրանց դուրս բերել արոտավայր, և պահեց քարայրում, ընդ որում, իր այծերին այնքան էր խոտ տալիս, որ միայն թե քաղցից չսատկեն, իսկ մյուսներին առատ-առատ կեր էր տալիս, որպեսզի նրանց էլ ընտելացնի : Բայց երբ եղանակը փոխվեց, և նորից արոտավայր քշեց նրանց, վայրի այծերը փախան լեռները: Հովիվը նրանց նախատեց երախտամոռության համար, չէ՞ որ նրանց ավելի լավ էր խնամել , իսկ նրանք լքում են իրեն: Այծերը ետ դարձան և ասացին․ «Հենց դրա համար էլ զգուշանում ենք քեզանից, մենք ընդամենը մեկ օր մնացինք քեզ մոտ, բայ դու մեզ ավելի լավ խնամեցիր, քան թե հին այծերիդ: Եթե ուրիշներն էլ գան, նախապատվությունը կտաս նրանց»:

Առակս կցուցանե, որ չպետք է բարեկամանալ նրա հետ, ով որ մեզ՝ նոր բարեկամներիս, գերադասում է հնից: Երբ մենք ինքներս էլ հնանանք, նա դարձյալ նոր բարեկամներ կգտնի և կգերադասի նրանց:

 

ԿԱՏՈՒՆ ՈՒ ՀԱՎԵՐԸ

Կատուն լսեց, որ հավերը հիվանդացել են: Նա բժշկի խալաթ հագավ, վերցրեց բժշկական պարագաները, գնաց հավանոց և, կանգնելով դռան մոտ, հարցրեց, թե ինչպե՞ս են զգում իրենց: «Շատ լավ ենք զգում,- ասացին հավերը,- բայց միայն այն դեպքում , երբ դու հեռու ես մեզնից»:

Այդպես էլ խելացի մարդիկ ճանաչում են վատերին, եթե նույնիսկ նրանք ուզում են լավը ձևանալ:

 

ՆԱԽՐԱՊԱՆԸ

Նախրապանը մի հորթը կորցրեց, ընկավ դեսուդեն, բայց իզուր, և Զևսին խոստացավ, որ մի այծ մատաղ կանի, եթե գողը գտնվի: Նա մտավ անտառ և տեսավ, որ առյուծը խժռում է իր հորթը: Նախրապանը լեղաճաք եղած  ձեռքերը պարզեց դեպի երկինք և բացականչեց․ «Օ՜, մեծդ իմ Զևս, ես քեզ խոստացա մի այծ մատաղ անել, եթե գողին գտնեմ, իսկ հիմա մի ամբողջ եզ եմ խոստանում, եթե գողից փրկվեմ»:

Առակս վերաբերում է այն ձախորդներին, որոնք փնտրում են իրենց  չունեցածը, իսկ հետո չգիտեն՝ ինչպե՞ս  ազատվեն գտածից:

 

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԲԱԽՏԸ

Գյուղացին հողը փորելիս գանձ գտավ: Դրա համար ամեն օր պսակով զարդարում էր Հողը, կարծելով, թե նա է իր բարերարը: Բայց բախտը ներկայացավ նրան և ասաց․«Բարեկա՛մս, ինչո՞ւ ես իմ տված պարգևի համար Հողին շնորհակալություն հայտնում, չէ՞ որ  գանձը ե՛ս եմ ուղարկել քեզ, որ հարստանաս: Իսկ եթե դիպվածը գործերիդ ընթացքը փոխի, և դու կարիքի ու աղքատության մեջ ընկնես, նորից կսկսես ինձ հայհոյել, այսինքն՝ բախտիդ»:

Առակս կցուցանե, որ մարդիկ պետք է ճանաչեն իրենց բարերարին և նրան էլ շնորհակալություն հայտնեն:

 

ԴԵԼՖԻՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՐԱԿԱՁՈՒԿԸ

Դելֆիններն ու շնաձկները իրար դեմ պատերազմում էին, և նրանց թշնամանքը քանի գնու խորանում էր: Եվ հանկարծ ջրի տակից հայտնվեց խրակաձուկը (աննշան ձկնիկ է) և ձորձեց նրանց  հաշտեցնել: Բայց մի դելֆին ասաց․ «Ո՛չ, ավելի լավ է մենք պատերազմելով իրար ոչնչացնենք, քան թե ընդունենք այնպիսի մի հաշտարարի, որպիսին դու ես»:

Այդպես էլ որոշ մարդիկ, իրենցից ոչինչ չներակայացնելով, խառնակ ժամանակ բարձրացնում են իրենց գինը:

 

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԵՂՋԵՐՈՒՆ

Առյուծը խելագարվեց: Եղջերուն, թավուտից նայելով նրան, ասաց․ «Վա՛յ մեզ՝ խեղճերիս, խելքը գլխին էր, հազիվ էինք դիմանում, իսկ ինչե՜ր կանի խելքը թռցնելուց հետո»:

Երբ իշխանության ու կառավարման ղեկի մոտ քմահաճ ու անարդար մարդ է կանգնած, լավ է, որ ամեն ոք հեռու մնա նրանից:

 

ՈՒՐՈՒՐԸ

Մի ժամանակ ուրուրն ունեցել է բարձր և այժմյան ձայնին չնմանվող ձայն: Այնպես եղավ, որ նրա լսեց ձիու վրնջյունը և սկսեց նրան ընդօրինակել: Շատ փորձեց, բայ կարգին վրնջալ չսովորեց, իսկ ունեցած ձայնն էլ կորցրեց: Եվ այդպես, նա ո՛չ ձիու ձայն ունեցավ, ո՛չ էլ իր նախկին ձայնը:

Երբ ՓՈՔՐԻԿ ու նախանձոտ մարդը գայթակղվում է նրանով , ինչ որ իրեն չի տրված, ունեցածն էլ կկորցնի:

 

ԶԵՎՍՆ ՈՒ ԿԱՂՆԻՆԵՐԸ

Կաղնիները բողոքեցին Զևսին․ «Ինչո՞ւ ես մե  և բոլոր մյուս բույսերին ստեղծել, երբ, միևնույն է, կտրում են»: Զևսը պատասխանեց․ «Մեղավորը դուք եք․ թե կացնի կոթը ձեզնից չլիներ, կացինը ձեզ չէր կտրի

Ինքն իրեն դժբախտացնողը հանիրավի պարսավում է աստվածներին:

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s