․․․․ի վերջո, կյանքը շատ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես միակ պատուհանից․․․․


Նա ժպտաց բարեհոգի, ո՛չ, ավելի՛ քան բարեհոգի: Դա մեկն էր այն հազվագյուտ քաջալերող ժպիտներից, որ կյանքում չորս կամ  հինգ անգամ է պատահում: Եվ զգում ես, որ քեզ հասկանում են այնքան, որքան դո՛ւ ես ցանկանում և այնպիսի տպավորություն ես թողել դիմացինիդ վրա, ինչպիսին կուզեիր թողնել:

figure-at-a-window․․․․ի վերջո, կյանքը շատ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես միակ պատուհանից․․․․

Եթե երբևէ ուզենաս որևէ մեկի դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները:

․․․․մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքները զգալու կարողությունը:

Ես, օրինակ, ինձ դասում եմ այն նվազագույն ազնիվ մարդկանց շարքը, որոնց երբևէ ճանաչել եմ:

Պարզամիտ ուղեղի խառնաշփոթության նման խառնաշփոթություն չկա:

Նա հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից: Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբանանք․․․․Եվ մի գեղեցիկ առավոտ․․․․Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ՝ դեպի անցյալի գիրքկը:

Նրանք անփույթ մարդիկ էին: Նրանք ոչնչացնում էին իրեր և մարդիկ, ապա փախչում, թաքնվելով իրենց փողի, իրենց անսահման անփութության  և կամ էլի ինչ որ բանի ետևում, որը շաղկապում է նրանց, թողնելով, որ ուրիշները հավաքեն աղբը իրենց ետևից․․․․

 

***

Այս անգամ կարդում էի ամերիկյան արձակի դասական գործերից մեկը՝ Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»: Ինչպես միշտ ինձ մտածելու տեղիք տված լավագույն հատվածները առանձնացրել եմ: Շատ չեմ սիրում գրականության մասին կարծիք հայտնել, բայց այս գործն իմ մեջ որոշ հակասական մտքեր առաջացրին…ինքներդ կարդացեք, կսպասեմ կարծիքների մեկնաբանությունների տեսքով😉

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s