Ուզում են տաքուկ, կլորիկ ու փոքրիկ լինել


Նորից  Սարոյան էի կարդում․․․․Մի տարօրինակ ու ինձ համար գոնե ապշեցնող բան եմ նկատել՝ երբ Սարոյան ես կարդում, մի տեսակ բարիանում ես: Այդպես է լինում նաև ինձ հետ յուրաքանչյուր անգամ, բարկությունս է անցնում և սկսում եմ բոլորին սիրել, անգամ՝ անծանոթներին: Այսքան բարի ու հանգստացնող, այսքան ջերմ ու խենթ միայն Սարոյանս է: Եվ իզուր չեն նրա խոսքերը՝ «Սերն անմահ է, ատելությունը՝ մահանում է ամեն վայրկյան»:

***

Տեսություն՝ մեռնելու մասին: Ըստ այդ տեսության, ոչ ոք չի մեռնում, մինչև որ ինքը չուզենա մեռնել:․․․․Մարդ պիտի կյանքում մի բան ունենա, որ իրեն պահի, չթողնի, որ մեռնել ուզես: Ըստ այդ տեսության՝ քանի դեռ այդ բանը կա, մարդը պարզապես չի կարող մեռնել , ինքան ուզում է հիվանդ լինի: Այլ կերպ ասած, մարդ մեռնում է միայն, երբ ինքն է ցանկանում, դրանից ոչ շուտ, ոչ ուշ,նույնիսկ՝ պատահմամբ: Իհարկե, սա միայն տեսություն է, բայց մի՞թե այն ամենն, ինչին մենք հավատում ենք, տեսություն չի:

***

․․․․ատում էի ամեն տեսակի ստրկացումը, մանավանդ՝ ապրուստի համար աշխատելու անհրաժեշտությունը՝ հանուն փողի, որ փորդ կուշտ ու տաք մնա, ինչ է թե․․․ ստրկացումդ մի քիչ էլ երկարի:

***

Բայց մեր կռիվը կենդանի մնալու համար է, իսկ ո՞վ չգիտի, որ երբ սպառվում է ատելությունը , էլ պայքար չի կարող լինել:

***

Ախր ո՞վ ում օգնի՝ հա՞յրը՝ որդուն, ամուսի՞նը՝ իր կնոջը, մա՞յրը՝ աղջկան, եղբա՞յրը՝ եղբորը , ընկե՞րն՝ ընկերոջը: Չէ: Ոչ ոք ոչ ոքին չի օգնում: Որովհետև մարդը մարդ է, մարդը հիմարության տոպրակ է, մարդը տռզած ու փուչ կատակ է:

***

Տաք, փափուկ ու ծածկված: Չեն ուզում աչք ունենալ: Ոչ էլ՝ ձեռ ու ոտ: Ուզում են տաքուկ, կլորիկ ու փոքրիկ լինել: Դրա համար էլ բոլորը հերսոտել ու իրար թարս են նայում:

***

Տագնապը ցանկացած հիվանդությունից ավելի վատ է սպանում:

«Հերսոտած մի գնա»

***

elena_dudina-3    Մարդիկ ամեն տեղ էլ նույնն են: Հենց սկսում են սիրել մեկնումեկին, նոր արդեն փոխվում են: Սերը միակ բանն է, որ մարդկանց ուրիշ է դարձնում: Իսկ այնտեղ շատերն  են սիրում․․․

***

․․․․, և ամաչում եմ ապրելուց, երբ ուրիշներին սպանում են:

***

Չէ՞ որ բոլորին խղճալը անիմաստ է: Ոմանց պետք է սիրել, իսկ ոմանց՝ ատել:

***

Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, և ոմանք մեռնում են կես ճանապարհին : Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլևս չես տեսնում  նրանց, ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց և գտնես, կգտնես մեռած, որովհետտև ինչ ճանապարհով էլ գնաս , միևնույն է, մահը ճանապարհիդ է:

***

Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ ահավոր: Ես հասկանում եմ բաներ, որ ուրիշ մարդիկ , այս կամ այն պատճառով , չեն կարող հասկանալ:

***

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

***

Քի՜չ է աշխարհը վատն է, դու էլ կաշվիցդ դուրս ես գալիս, որ ավելի վատը դարձնես, սարքես քեզ նման:

***

Եվ ինչքան շատ ես ապրում , այնքան քիչ բան է մնում սպասելու:

***

Այսպես անցնում գնում են օրեր: Անցնում են շաբաթներ, ամիսներ, անցնում են տարիներ: Եվ դու հասկանում ես, որ բոլոր տարիները մեռած են: Օրերն ու ժամերը մեռած են: Դու էլ ես մեռած: Էլ սպասելու ոչ մի բան չունես: Ոչ մի բան, բացի ժամացույցի րոպեներից: Ժամացույցի րոպեներից, ոչ թե կյանքի ժամերից: Ոչ մի բան, բացի րոպեներից ու բթացումից: Գեղեցիկ, լուսավոր, խելոք բթացումից:

***

Սերը երկնքի թռչունների համար է: Նրանք թևեր ունեն ու կարող են թռչել, հենց որ չվելու ժամանակը գա: Սերը ջունգլիներում ապրող վագրերի համար է, որովհետև նրանք չգիտեն իրենց վերջն ինչ է լինելու: Իսկ մենք գիտենք մեր վերջն ինչ պիտի լինի:

***

Ես ուսումնասիրում եմ կյանքը: Ես քննախույզ եմ, հետազոտող: Չորս կողմս ամեն ինչ ուսումնասիրում եմ: Ամեն, ամեն ինչ: Ու հենց որ գեղեցկության թեկուզ մի բեկոր եմ գտնում մեկնումեկի հոգում կամ ինչ-որ բանի մեջ, որտեղ թվում էր միայն ապականությունն ու մահը պիտի բուն դրած լինեին, նոր եմ հասկանում, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ: Լավ բան է դրան հասու լինելը: Դա մի ճշմարտություն է, որ ես անընդհատ պիտի աշխատեմ հաստատել:

***

-Դուք հասկանո՞ւմ եք հոգեբուժությունից:

-Հոգեբուժությունի՞ց:Ոչ: Մարդկանց՝ մի քիչ: Քիչ, քիչ, մի քիչ: Ամեն տարի, ամեն օր՝ ավելի քիչ, ավելի քիչ, ավելի քիչ: Ինչո՞ւ: Մարդիկ դժվար են: Մարդիկ մարդիկ են: Մարդիկ՝ ցավ, մարդիկ՝ հիվանդ, մարդիկ՝ խենթ, վիրավոր, մարդիկ՝ մարդկանց վիրավորող, մարդիկ՝ սպանող, սպանվող: Ո՞ւր է ծիծաղ, ո՞ւր է խաղ, ո՞ւր է երևակայություն, ո՞ւր է հրաշք: Ատում եմ հոգեբուժությունը: Սիրում եմ մարդկանց, վիրավոր ու հիվանդ մարդկանց, կոտրված, փշուր-փշուր եղած մարդկանց, սիրում եմ, սիրում եմ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ մարդիկ կորցրին ծիծաղը , խաղը, երևակայությունը, հրաշքը: Ինչի՞ համար:Ահ-հա: Փողի՞, կարծում եմ՝ էդպես: Փողը: Սերը՝ փող: Գեղեցկությունը՝ փող: Ծիծաղը՝ փող: Իսկ ո՞ւր է փող: Ճգիտեմ: Ծիծաղ՝ չկա: Խաղ՝ չկա: Աշխատել: Աշխատել: Վագր: Վագր:

***

Թրեյսին գտավ, որ այնտեղի մարդիկ իսկական խելագարներ են: Գտավ նաև , որ նրանցից յուրաքանչյուրն ունի վագր․ շատ վրդովված, շատ կատաղած, խորապես վրդովված վագր, հումորի զգացումն ու երևակայությունը մարած, ազատության սերը, ուրախանալու ձգտումը, հույսը կորցրած մի վագր:

***

Գեղեցիկ լինելը գոռոզություն է: անճաշակ բան: Եվ շատ ավելի տխուր, քան երբ դու սուսուփուս պառկած ես, կարծես մեռած լինես արդեն:

«Թրեյսիի վագրը»

One thought on “Ուզում են տաքուկ, կլորիկ ու փոքրիկ լինել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s