Մահը իմ ամենաանձնական հնարավորությունն է


«․․․մենք բոլորս գիշատիչներ ենք․․․փոքրիկ, սիրուն, լավ վարժեցրած գիշատիչներ, և մենք շղթայի կարիք չունենք: Մեր շղթան կոչվում է կարգուկանոն․․․ մենք ենթարկվում ենք միֆերին․․․ Օձերի պես տարիներ շարունակ մնում ենք անշարժ․․․ հետո, միանգամից, ցատկում ենք մեր զոհի վրա․․․ լավ կամ վատ՝ մարսում ենք և թաղվում մեր անշարժության մեջ ու մոռանում․․․ Ինչ-որ բան դեռ խախուտ է․․․ իսկապես, ինչ-որ բան դեռ խախուտ է․․․իսկապես, իսկապես, ինչ-որ բան դեռ խախուտ է․․․»

Վահե Քաչա «Գիշատիչների խնջույքը»

***

«Եթե մահը բնական երևույթ է, ապա պետք չէ սգալ: Մի՞թե լալիս ենք, երբ փոխվում են եղանակները: Երբ ծառերը ծաղկում են կամ պտուղները հասունանում: Ծառը բախտավոր է նրանով , որ մոռանում է, թե քանի գարուն է ապրել, մինչդեռ մարդը հուշերի շտեմարան է»:

Վահե Քաչա

***

«Չկա ավարտ և չկա կյանքի ամբողջություն: Կատարելապես բացառված է, որ մարդը պատմության մեջ լինի կամ դառնա իր գոյության տերը: Ամեն մի կյանք անդարմանելի կերպով գնում է դեպի մահ: Մահը վթար չէ․ նա դրսից չի գալիս, նա մեր գեագույն հնարավորությունն է: Մարդկային գոյությունը կեցություն է մահվան համար: Մեռնել իր մահով․ ահա միակ բանը, որը ոչ ոք չի կարո անել ինձ համար: Մահը իմ ամենաանձնական , ամենավավերական, միաժամանակ ամենաանհեթեթ հնարավորությունն է: Նա իմ կյանքի ավարտին չի գալիս, նա ներկա է իմ կյանքի յուրաքանչյուր պահի մեջ: Ես շարունակ ձգտում եմ մոռանալ նրան, խուսափել նրանից, զվարճալիքների, անտարբերության կամ կրոնական միֆերի տակ ծածկել․․․․»:

Էմմանուել Մունիեն

One thought on “Մահը իմ ամենաանձնական հնարավորությունն է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s