Այս տարի քաղաքացիական վեհ պարտք ունեմ կատարելու: Այն ավելի քան սպասված է ինձ համար: Հիշում եմ, թե ինչպես էի ս հետ գնում ընտրության՝ զգալով, որ մի ինչ-որ կարևոր տեղ եմ գնում: Երբ մայրիկս մենակ էր մտնում քվեարկության խցիկ, մոլորվում էի, մնում էի մենակ, բայց խիզախորեն ու արժանապատվորեն ինձ զսպում էի ու լաց չէի լինում. գիտեի, որ մայրիկս միայն շատ կարևոր գործեր անելիս է ինձ մենակ թողնում ու երբեք ինձ չի լքի: Զգում էի նաև, որ նա այնտեղ իմ ապագան է վճռում, թեև հստակ պատկերացում չունեի, թե ինչպես է դա այնտեղ անում: Երբ նա դուրս էր գալիս խցիկից, ժպիտ էի տեսնում մորս դեմքին. այո՛, նա օգտակար բան էր արել: Չէ՞ որ նա բախտի քմահաճույքին չէր թողել իր քվեն, իսկ ինձ համար էլ մեծ ու օգտակար օրինակ էր ծառայել:
Այսօր սրտի մեծ թրթիռով եմ սպասում մայիսի 6-ին, քանի որ անելու եմ նույն վճռական ու կարևոր քայլը իմ ու ապագա սերունդների համար: Այսօր է կառուցվում երկիրս և ես մայրիկիս օրինակով երբեք չեմ թողնի, որ այն սխալ ուղով կառուցեն: Ես ծնվել եմ մի ժամանակաշրջանում, երբ ոչինչ չկար, բայց ապրելու մեծ հույս ու հավատ կար, իսկ հիմա ամեն բան կա, սակայն հաճախ եմ մեծերից լսում, որ չեն հավատում ապագա ընտրությունների արդարությանը:
Իսկ ես հավատում եմ, այո՛, հավատում եմ, որ Ամերիկայում ու Ռուսաստանում հայերի թիվը նվազելու է ի շահ Հայաստանի, մարդիկ իրենց առավել ապահով են զգալու, ֆինանսական խնդիրներ չեն ունենալու: Հավատում եմ, որ երիտասարդներս ապրելու ենք ծաղկուն երկրում՝ վստահ լինելով, որ մեր օրենսդիրը մեր կողքին է լինելու ու ընդունելու է հասարակությանն ու հատկապես երիտասարդներին օգտակար օրինագծեր: Ես հավատում եմ, որ շուտով մեր երկրում ուսանողներն ու երիտասարդները չեն դժգոհելու գործազրկությունից, չեն բռնելու օտար երկրների ուղին ու չեն ասելու «երկիրը երկիր չէ»: 
Մեկ անգամ ևս կասեմ՝ հավատում եմ, որ կգա մի օր էլ, երբ «ուզում եմ երկիրս հանրապետականության ու դեմոկրատիայի ուղով զարգացնել, կառուցել բարգավաճ երկիր ու ապրել օրինաց երկրում» խոսքերս ոչ ոք որպես քարոզչություն ու այս կամ այն քաղաքական ուժին նախապատվություն տալ չի ընկալի։ Այդ ժամանակ վերոնշյալը բոլորի համար մեկ միասնական գաղափար կլինի, ու երկրումս այլևս պառակտումներ չեմ տեսնի:
Եվ վերջապես հավատում եմ, որ շատ շուտով «ընտրակաշառք» ու «ընտրակեղծիք» բառերը մոռացվելու են, որովհետև միևնույն գաղափարների համար պայքարելն այլևս անիմաստ է համարվելու. բոլորը լինելու են գոհ ու երջանիկ:
Սա է իմ՝ առաջին անգամ ընտրական գործընթացին մասնակցող հայ երիտասարդի զգացողությունները, անցյալի հուշերն ու ապագայի սպասելիքները, որոնցից յուրաքանչյուրի հիմքում կա մեծ, շատ մեծ հավատ։
http://www.mediamax.am/am/specialprojects/elections-contest/4786/

ճստլոյի ծնունդն է` իմ







