Ընտրի՛ր…

․․․բայց այս անգամ ոչ թե այս կամ այն թեկնածուին ու կուսակցությանը, այլ․․․․սերը: Եվ հետո, ինչո՞ւ փչացնել գարունը ինչ֊որ անիմաստ քաղաքականությամբ, եթե կարելի է պարզապես սիրել ամեն բան ու երջանիկ զգալ: Ներկայացնում եմ ևս մեկ բանաստեղծություն իմ թարգմանությամբ: Նախորդները կարող եք տեսնել այստեղ և այստեղ :

نزار قباني

إختاري

إني خيرتك …فاختاري

ما بين الموت على صدري

أو فوق دفاتر أشعاري

إختاري الحب… أو اللاحب

فجبن أن لا تختاري

لا توجد منطقة وسطى 

ما بين الجنة والنار 

¤ ¤ ¤ ¤ ¤

إرمي أوراقك كاملة 

وسأرضى عن أي قرار

قولي. إنفعلي . إنفجري

لا تقفي مثل المسمار 

لا يمكن أن أبقى أبدا 

كالقشة تحت الامطار 

إختاري قدرآ بين اثنين 

وما أعنفها أقداري 

¤ ¤ ¤ ¤ ¤

مرهقة أنت… وخائفة 

وطويل جدا … مشواري 

غوصي في البحر … أو ابتعدي

لا بحر من غير دوار 

الحب … مواجهة كبرى

إبحار ضد التيار 

صلب … وعذاب … ودموع 

ورحيل بين الأقمار 

¤ ¤ ¤ ¤ ¤

يقتلني جبنك … يا امرأه 

تتسلّى من خلف ستار 

إني لا أؤمن في حب 

لا يحمل نزق الثوار 

لا يكسر كلّ الأسوار 

لايضرب مثل الإعصار 

آه … لو حبك يبلعني 

يقلعني مثل الإعصار 

¤ ¤ ¤ ¤ ¤

إني خيرتك … فاختاري 

ما بين الموت على صدري 

أو فوق دفاتر أشعاري 

لا توجد منطقة وسطى 

….ما بين الجنة والنار 

Նիզար Կաբանի

Ընտրի՛ր

Թողել եմ՝ ընտրես,

Ուրեմն՝ ընտրի՛ր

Մահանալ կրծքիս, թե՝

Բանաստեղծությունների տետրերիս:

Ընտրի՛ր սերը կամ էլ՝ ոչ․

Վախկոտություն է չընտրելը:

Եվ չկա միջին տարածք

Դրախտի ու դժոխքի միջև:

****

Ու գցի՛ր բոլոր խաղաքարտերդ,

Հոժար եմ ցանկացած որոշմանդ:

Ասա՛, պոռթկա՛, պայթի՛ր,

Մեխի պես մի՛ կանգնիր:

Հնարավոր չէ, որ հավերժ մնամ

Անձրևների տակ ծղոտի նման:

Ընտրի՛ր երկու ճակատագրերից մեկը,

Ինչպես էլ դաժան լինի իմ ճակատագիրը:

****

Դու ուժասպառ և վախեցած ես

Ու շատ երկար է ճանապարհս:

Սուզվիր ծովում կամ հեռացի՛ր,

Չկա ծով առանց պտույտների:

Սերը մեծ դիմակայություն է,

Հոսանքների դեմ նավագնացություն է,

Տանջանք, արցունքներ ու խաչելություն է,

Ու մոլորակների միջև շրջագայություն:

****

Ինձ սպանում է վախկոտությունդ, ո՜վ կին,

Որ զվարճանում ես հետևում վարագույրի:

Ես չեմ հավատում այն սիրուն,

Որ չի կրում վճռականությունը հեղափոխականի,

Բոլոր պարիսպները չի կոտրում,

Փոթորիկների նման չի հարվածում:

Ա՜խ, եթե միայն սերդ ինձ կլաներ,

Ու փոթորկի պես արմատախիլ աներ:

****

Թողել եմ՝ ընտրես,

Ուրեմն՝ ընտրի՛ր

Մահանալ կրծքիս, թե՝

Բանաստեղծությունների տետրերիս:

Եվ չկա միջին տարածք

Դրախտի ու դժոխքի միջև:

© Թարգմանությունը` Դիանա Եղիազարյանի

Եվս մեկ բանաստեղծություն իմ թարգմանությամբ

Առհասարակ բանաստեղծություն գրելու տաղանդ չունեմ ու չեմ սիրում չափածոյի մեջ ստեղծագործել:Բայց ժամանակ առ ժամանակ փորձեր անում եմ արաբերենից բանաստեղծություններ թարգմանելու: Այդպիսի մի փորձ արել էի ամիսներ առաջ, ու շատերն էին ասում, որ ինձ մոտ դա հաջողվել էր:Այդ թարգմանությունը կարող եք ընթերցել ու գնահատական տալ այստեղ:

 Իսկ հիմա ներկայացնում եմ մյուս թարգամանությունս:Հույս ունեմ, որ այն նույնպես ըստ արժանվույն կգնահատեք:

 قصيدة ظلاسم لايليا أبو ماضي

*1*

 جئت لا أعلم من أين و لكني أتيت

و لقد أبصرت أمامي طريقا فمشيت

و سأبقى ماشيا إن شيت هذا أم أبيت

?كيف جيت? كيف أبصرت طريقي

!لست أدري

*2*

?وطريقي ما طريقي? أطويل أم قصير

?هل أنا أصعد أم أهبط فيه و أغور

?أ أنا السائر في الدرب? أم الدرب يسير

Continue reading

ԱնձրևաԱՐԵՎախառը

Մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ դուրս եմ գալիս տանից,արև է շողում, ինչ էլ որ լինի :)
Չէ, գովքս չեմ անելու ;)
Ուզում է միալար անձրև լինի, ահավոր մռայլ եղանակ, երբ այլևս հույսի ոչ մի նշույլ չկա եղանակային փոփոխության, այդ ժամանակ երբ ես դուրս եմ գալիս, արևը թեկուզ մի կարճ ժամանակով երևում է:Սիրում եմ այդ պահը:Իսկ իմ սիրելի անձրևը, ամպրոպը սկսում են այն ժամանակ, երբ տուն եմ գալիս, հարմար տեղավորվում եմ սենյակումս` պատուհանի առջև,տաք շոկոլադ ու  մի որևէ գիրք ձեռքիս, անձրևը սկսվում է:
 Հիմա ասածս ինչ է, որ թեկուզ անձրև եմ սիրում, խենթանում նրա համար, անհույս ռոմանտիկի տպավորություն եմ թողնում, այնուամենայնիվ հոգուս խորքում արև կա, նոր ծագող, դեռևս ոչ այդքան ջերմ, բայց որը շիկանալու ու ջերմանալու բոլոր հավակնություններն ունի:Ուրախ եմ, որ այն կա ու առավել ևս որ այն զգում եմ:Իրականում ես կենսուրախ եմ, պայծառ, ժպիտով , այո կա մեջս անձրևային թախիծ ու մռայլություն, բայց դա ում մեջ չկա որ:
Իսկ այս արևը վերջին ժամանակներս եմ սկսել զգալ. վերջ տխրությանը, մոլորությանը….
Անձրև, արև, հետո էլի անձրև, հետո արև` մի փոքր անձրևոտ:Անձրևից թրջված ասֆալտ, նրանից բարձրացող տաք գոլորշի, մի խոսքով անձրևոտ արև :D
 Ինչևէ…… վերջին ժամանակներս ինչ գրում եմ վերջում անձրև է ստացվում:Շատերը գուցե արդեն հոգնել են ու ատում են ինձ:Ինչ անեմ, երևի օրգանիզմիս պահանջն ա :P :Բլոգս էլ վերածվել է անձրևային բլոգի :D
 Մի խոսքով ևս մեկ անձրևաարևախառը, թաց ու եթերային լուսավոր գրառում: ;)

Անձրևից հետո միշտ էլ արև է լինում

Առավոտյան յասամանի նուրբ բույրից եմ արթնացել…………..
Սենյակումս յեղրևանու ու անձրև հոտերը խառնվել էին լուսատար օդի շիթերին ու թևածում էին:Նախորդ օրվա անձրևից մնացած թարմ-թարմ հետքերը գոլորշանում էին` ջնջելով մեռնող ու անէացող անձրևի սառը տաքությունը:Արևը նոր էի իր դերի մեջ մտնում ու այնքան լավն էր նա այդ պահին` մոլորված, ամոթխած ու…………….
Խենթացնող համով էր այդ հոտը… երջանիկ էի, որ աչքերս բացեցի , որ էի` գոյություն ունեի, շնչում էի ու ապրում: Երջանիկ էի….

Անձրևն այսօր հենց ես եմ

Ինչո՞ւ ենք հարվածում իրար մեր այս հայացքներով:
Ինչո՞ւ ենք մի խորը և բազմանշանակ հայացքի միջոցով իրար ամեն ինչ ասում, փոխանցում մեր ողջ էմոցիաները:
Սե՞ր, չէի շտապի այդպես որակել:
Գիտեմ` խենթ եմ, դու` ինձնից առավել:
Վատն եմ, սատանա, դու` առավել:
 Ինչ կլինի մի ժպտա, մի խոսա, բերանդ մի բաց, լռիր ու լուրջ կանգնիր պարզապես.քեզ միայն այդպես եմ սիրում:
Գիտեմ դաժան եմ, բայց քեզ այդպես է պետք:Գիտեմ նաև` ինչ է փնտրածդ, իմն էլ է դա :)
Սրտիդ մեջ նայիր, քեզ հասկացիր, դժվար չի գիժս: :) Իսկ ես կշարունակեմ քեզ ատել` սրտիս հեռավոր խորքերից մեկում քեզ համար պահելով մի բուռ սեր, որը կարող է քոնը լինել ամբողջությամբ:
Իսկ հիմա հաստատ գիտեմ դու էլ սրտիդ խորքում խենթի պես ինձ սիրելով` քայլում ես անձրևի տակով.իսկ անձրևն այսօր հենց ես եմ…….

Անձրևային

Անձրևային տրամադրությունները շարունակվում են: :D Ինչ անեմ, էս անձրևը մտել ա ուղեղիս մեջ ու դուրս չի գալիս:Դե համ էլ նենց չի որ շատ եմ ուզում` դուրս գա.անձրևի մեռած եմ էլի: :D  Մի խոսքով այսօր դարակներս էի քրքրում ու գտա հին ամսաթերթերս, որտեղ տպագրվել եմ ժամանակին:Պարզվում ա էս պոստը հիմա գրող աղջիկը դեռ փոքրուց էլ անձրև սիրելու տաղանդա ունեցել իր մեջ :P :
Այդպես նստեցի ու սկսեցի վերընթերցել այդ թերթերն ու ամսագրերը:Միայն Արևածաղիկում մի քանի նյութ գտա, որոնք անձրևային էին:Սրանք փոքր ժամանակ եմ գրել, դե 13-14 տարեկանում:Չգիտեմ, ինձ թվում է այդքան էլ շատ բաներ չեն փոխվել:Էլի գրում էի անձրևի մասին, երազում ու ապրում: Տպագրվածս նյութերից երկուսը կարդացեք ներքևում:
Լուռ անձրև

Նստած եմ գրասեղանիս առջև:Գլուխս անգամ մի րոպե չեմ բարձրացնում ու չեմ նկատում շրջապատս:Կարծես ինչ-որ մի ներքին ձայն ինձ անընդհատ ասում է. «Դե, արագացրու, մի հապաղիր, վերջացրու դասերդ:Վայելիր ցերեկային լույսը ու թարմ ուժերով աշխատիր, որովհետև շուտով մութը կընկնի և չես հասցնի ավարտին հասցնել  գործերդ»:
Մի պահ ես կանգ առա:Ամեն ինչ շուրջս մռայլվեց ու տակավին թաղվեց խավարով:Միայն մի շղարշ էր, որ փռվել էր, և դեռ ինչ-որ առարկաների ուրվագծեր նկատելի էին:Նայեցի պատուհանին և տեղնուտեղը քարացա:Ամեն ինչ` պարզ ու մաքուր ցերեկը, ջինջ լույսն ու արևը Continue reading

Գարուն է, ու…. հրաշալի է

Այսօր նայեցի բլոգիս օրացույցին ու շատ մեծ հիասթափությամբ նկատեցի, որ գարնանը դեռևս ոչ մի փոստ չեմ արել: :(   Այնքան տխրեցի:

Գարնան առաջին տասնօրյակն այքան բուռն անցավ, որ ժամանակս չէր հերիքում ամեն օր տպավորություններովս ու մտքերովս կիսվեի:Այնինչ այնքան բան ունեի ասելու, իմ դրական մտքերով ձեզ էլ ուրախացնելու:Չնայած անընդհատ գլխումս հետաքրքիր գրառումներ էին պտտվում:Մի պահ անգամ այն տպավորություն էր, որ մտքիս մեջ եմ սկսել բլոգս վարել:Ճ

Գարուն է, ու   հրաշալի է:Արդեն տասը օր է, ինչ շատ լավ զգացողությունների մեջ եմ : Չեմ ուզում օրերն անցնեն, իսկ նրանք շատ արագ են անցնում, հիշեցնելով, որ շուտով միջանկյալ քննաշրջանը կսկսվի, ինչ տխուր է, չեն թողնում գարունը վայելեմ: :(

Իսկ երեկ ինձ շատ հաճելի անակնկալ մատուցեցին: :) Արմենիքսի օգտվողները ու արդեն իմ վիրտուալ ընկերները մի լավ գովազդել էին, այսպես ասած` փիառել էին բլոգս:Ու ես այսքանից հետո ինչպե՞ս կարող եմ չգրել ամեն օր:Շատ շնորհակալ եմ բոլորիցդ: :)

Բլոգերներից մեկն անգամ անդրադարձ էր արել իմ բլոգին իր բլոգում  :) Դա կարող եք տեսնել այ այստեղ: Իսկ մեկ այլ բլոգ էլ ստեղծված է մեր բլոգների առաջխաղացման համար`  http://online-attack.blogspot.com

Հա, մեկ էլ մի բանաստեղծություն է անընդհատ պտտվում մտքումս, արդեն մի քանի օր է այդ հատվածն եմ հիշում: Իմ Տերյանից է, երևի շատերի սիրելին էլ է: :D

………………………………………………………..

Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Եվ սա`

……………………………………………

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այնքան եմ ուզում, որ այս գարնանը վատ բաներ չպատահեն:Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությանը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:Միակ մտավախությունս գարնան հանդեպ այն է, որ այս շրջանը հիվանդություններ սրացման շրջանն է:Չեմ ուզում, որ ինձ  հարազատ մարդկանց վատ բան պատահի: Հուսով եմ ու հավատում եմ….մել էլ վերջակետ չեմ դնում :)

الحب

Երևի շատերը գիտեն, որ ապագա արաբագետ եմ, դե հետևաբար արաբերեն եմ սովորում: Եթե չգիտեք ասեմ` ահագին դժվար լեզու է:Բայց դե արաբերենի մասին չեմ խոսելու:   Վերջերս առաջին անգամ փորձեցի արաբերեն բանաստեղծություն թարգմանել հայերեն, բայց ոչ թե սովորական, այլ` այպես ասած գեղարվեստորեն :D Գիտեի որ կստացվի, բայց որ այսպես` չէի սպասում: Հիմա էլ մտածում եմ` չսկսե՞մ չափածոյի մեջ ստեղծագործել: :P Ստորև ներկայացնում եմ և օրիգինալ, և թարգմանված տարբերակները:Վայելեք, Continue reading

Աչքերդ սիրահարված են, իսկ դո՞ւ

Ինչքաաաան տոնառատ շրջան է :) Սիրում եմ փետրվար ամիսը միայն նրա համար, որ այստեղ տոներ շատ կան, ու բոլորն էլ իմ ամենասիրելի տոներն են :)   :)   :)   :
Թեև փետրվար ամսվա մեջ չի, բայց փետրվարին մոտ է շատ հայոց բանակի տարեդարձը: Այս շրջանում նշեցինք նաև իմ ամենասիրելի տոնը` Սուրբ Սարգիսը  :) : Այս տոնը այնքան հոգեհարազատ է ինձ,տոնի խորհուրդը շատ եմ սիրում:
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, միաժամանակ գիրք նվիրելու օրը: Այսօր էլ մայրենիի օրն է` մեր գեղեցիկ ու հարուստ հայոց լեզվի: Սիրում եմ իմ լեզուն, հա իրոք որ շատ եմ սիրում: :) Որ հիշում եմ, թե ինչպես էի դպրոցական տարիներին հայոց լեզվի բոլոր կանոնները սերտում :) : Հիմա էլ միշտ աշխատում եմ գրագետ գրել, թե համացանցում,թե համալսարանում հասարակ լեկցիա գրելիս :) : Էհ հայոց լեզու :D , որ մայրիկիս պես անուշ ես դու :D , ինչ մեղկ ես մեր օրերում դու :D :
Ու այս բոլորից, այս բոլոր տոներից սիրտս ջերմությամբ է լցվում: Մանավանդ երբ հիշում եմ, որ շուտով գարնան առաջին օրն է: Դե ես դա էլ եմ տոն համարում:Իսկ հետո մարտի 8ն է, իսկ Զատիկը…………. :)

Շատ եմ սիրում Զատիկը

 

Տոներ շատ եմ սիրում, սիրում եմ նաև կյանքս տոն դարձնել:Այդպես թեթև եմ ապրում :)
Սիրում եմ հետաքրքիր բաներ, իսկ կյանքը հետաքրքիր է, հետևաբար սիրում եմ կյանքը, մանավանդ, որ շուտով գարուն է:
Իսկ դու նայում ես աչքերիս ու ասում` աչքերդ սիրահարված են: Սիրահարված են, այո, Continue reading

Սերս դեռ չեմ օգտագործում

Սրտումս այնքան սեր կա, այնքաաաաաան շատ, որ ինձ թվում է, թե շուտով այլևս չի տեղավորվի, կթափվի: Իմ սիրո բաժակն արդեն լցվում է, և ես չգիտեմ, թե ինչ կպատահի, երբ այն թափվի կողքերից: Սիրում եմ բոլորին, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չկա սրտումս:Սիրում եմ այն ամենն ինչ շրջապատում է ինձ, իրոք սիրում եմ: Ինձ մոտ կարծես մի զարթոնք լինի, երբ բնությունը արդեն պատրաստվում է քուն մտնել:

Սիրում եմ…իսկ այս աշունն էլ մի կողմից:Աշնանը ես միշտ սիրահարվում եմ,որովհետև միայն աշունն է ինձ հասկանում:Աշունը եկել ու կոկորդիս է կանգնել, չի անցնում կոկորդովս, և երբեմն զգում եմ, որ շնչահեղձ եմ լինում իմ այս սիրուց:Իմ հոգում հաճախ են նման թարսություններ լինում. աշնանը հոգիս սիրով է լցվում, ավելի շատ, քան գարնան զարթոնքին:

Որքան եմ սիրում աշնան շրշյունը, աշնան ձայները, աշնան սրտի տրոփյունը:Զգում եմ, որ շուտով այդ տրոփյունը կդանդաղանա, հետո ավելի աննշան կդառնա և ի վերջո կմարի ու անհետ կկորչի ձմռան գրկում: Սերս շատացել է, և չեմ ուզում, որ այն էլ կորչի աշնան տրոփյունի հետ մեկտեղ:

Պահում եմ սերս Continue reading