Category Archives: Կեսկատակ
Շոկոլադապատ տրամադրություն
Շոկոլադի համաշխարհային օր……ջան… էլ ինչ ա պետք

Շոկոլադային երջանկություն` այ թե ինչ կասեմ ձեզ(ու կմաղթեմ բոլոր այս տողերը կարդացողներին): Քաղցր, որքան հնարավոր է, ցանկալի, որքան կարելի է ու անսպասելի, որքան մտքովդ կանցնի:Այսքան լավ զգացողություններ մեկ բանում` շոկոլադ…. ու ամեն ինչ ասված է: Հա դե լավ մի զարմացեք. էս շոկոլադի հոտից մի քիչ շոկոլադապատ տրամադրության մեջ եմ ընկել ու ի դեպ շոկոլադի մեջ շատ էլ հավեսա ապրելը, ba
Ասեմ, որ այս օրը տոնել եմ հավուր պատշաճի
Շատ քաղցր էր, համով էր, շոկոլադային ու գունավոր, երազային ու չէի կշտանում
Բայց ցավոք, թե բարեբախտաբար ասեմ, որ չեմ չարաշահել այն:
Ու ինչպես Շուշոկս է ասում` թեկուզ միայն շոկոլադի համար Continue reading
Կենդանի փիառ բլոգիս
Ուրմեն ուզում եմ գրել մի մարդու մասին, ում մասին շատ պետք է գրեմ:Նախ ասեմ,
որ բլոգիս բացման օրվանից սկսած, նա ինձ միշտ հետևում է:Բլոգիս ամենաակտիվ ընթերցողներից է, թեև երբեք մեկնաբանություն չի թողնում:Այն օրվանից սկսած, երբ սկսեցի պարբերաբար գրառումներ անել, նա բաց չի թողնում ոչ մի պոստ(գրեթե ոչ մի
)
Ինքը իմ լավ կուրսեցին ա, ինքը մի ունիկալ երևույթ ա: Ինքը շատ ա սիրում արաբերենը, արաբերենի գիտակ ա, լավ մարդ ա ու այսպես շարունակ………….Շատ յուրահատուկ անհատականություն ա, լիքը դրական կողմեր ունի, մի խոսքով իր մասին շատ չխոսեմ, մանավանդ, որ չի ուզում իր անունը հրապարակեմ( դե նա էլ այդպիսին ա ու հարգում եմ ցանկությունը)
:
Հա ու ամենակարևորի մասին, ինքը ոչ միայն կարդում ա իմ բոլոր պոստերը, նաև «պատմել ա սովորում»:
Եթե ես նախորդ օրը գրառում եմ արել, ապա պետք է պատրաստ լինեմ, որ հաջորդ օրը լսարան մտնելով` անպայման լսելու եմ նրա բարձրաձայն ցիտատները իմ գրառումից , որն անգամ ես եմ շատ հաճախ մոռանում: Ու երբ կեսից հիշում եմ, թե ինքը օրինակ «բարև սեր» ասելով ինչ նկատի ուներ, լիաթոք ժպտում եմ ու ինչ մեղքս թաքցնեմ Continue reading
Ասք Like-ի մասին
Like-ը ամբողջությամբ մտավ մեր բառապաշար:Ի՞նչ կասեք, նրան չավելացնենք հայոց լեզվի նորաբանությունների ցուցակում` ասենք սփամի, հակերի, համացանցի ու թեգի հետ միասին:
Like-ը ծնվեց Facebook-ում(Փետրվար, 2009 – Facebook-ը ներկայացրեց LIKE ֆունկցիան) և հիմա լայն տարածում է ստանում` օգտագործվելով նաև այլ սոցիալական ցանցերում:
Ոմանք լայքաշատ են, լայքասեր, չեն խնայում իրենց լայքերը: Մյուսները Like-ը ափսոսում են, իրենց ծանր են պահում ու այսպես ասած` Continue reading
Ատամնաբույժը Դիանայի :Պ
Փետրվարի 9-ը ատամնաբույժների մասնագիտական միջազգային
տոնն է:Այս գրառումս նվիրում եմ իմ ատամնաբույժին: Ինչքան անշնորհակալ գործով են նրանք զբաղված, չնայած որ շատ մտածես շնորհակալ գործեր բավականին քիչ կգտնվեն:
Այսօր պետք է ատամնաբույժի գնայի: Դե ես էլ սովորականի նման պատրաստվեցի ու գնացի ատամնաբուժարան: Բժիշկս իր գործն արեց, վերջացրեց, ու ես միայն տուն գալուց հետո իմացա, որ այսօր այն օրն էր,որ ես պետք է ատամնաբույժիս մասնագիտական տոնը շնորհավորեի: Շատ եմ ափսոսում, մի տեսակ նաև ամաչում եմ: Դրա համար էլ հիմա ուզում եմ գրել հենց նրանց մասին: Անկեղծ ասած ատամնաբույժերին չեմ սիրում, թեև գիտեմ, որ նրանք ոչ մի վատ բան չեն անում:Ընդհակառակը օգնում են, որ անթերի ու գեղեցիկ ատամնաշար ունենաս:Բայց դրա հետ մեկտեղ նաև ատամ հեռացնող, ցավեցնողներն էլ են նրանք, երեևի դրա համար էլ չեմ սիրում:Ենթագիտակցությանս մեջ կա Continue reading
Ինչքան էի սիրում հավաքել
Որոշեցի դարակներս մի քիչ փորփրել :Ճ Արդյունքը շուտով դուք էլ կտեսնեք: Արդեն ինքս էլ էի մոռացել, որ ժամանակին հավաքածու ունեի` օրացույցների հավաքածու: Ամենահետաքրքիրն այն էր, որ ինչ ձևի ու չափսի օրացույց ասես ունեի, մի ժամանակ լավ տարված էի հավաքածուով:Չեմ էլ հիշում, թե երբվանից դադարեցի այդ գործով զբաղվել:
Լավ հին էին, ոմանք լավ մաշված էին Continue reading
Համադասարանցիներ կետ ռու, կամ նույն ինքը ադնակլասսնիկը
ստատուսներ» թեմայով մի բան:Նախ մարդիկ դա շատ են փնտրում Գուգլում և իրենց բլոգը լավ գովազդվում է:Համ էլ եթե բոլորը գրում են, ես ումից եմ պակաս:) Շատերը գիտեն, որ ադնակլասնիկը խակեռների հարձակումների համար ամենասիրված կայքերից է, ու դրա դեմ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում:Բայց մի բան եմ նկատել` ադնակլասնիկը հայերին սազում ա որոշ առումներով:Ինչքան թիթիզ բան կա միայն հայերի պրոֆայլներում կտեսնես, միայն հայերը կարող են իրար վիրտուալ այնպիսի նվեր`այսինքն պադառկ անել, որի բովանդակությունը մոտավորապես այսպիսինն է` этот хулиган мой:Ինչքան ռաբիզություն ու տափակություն կա կտեսնես միայն այստեղ` odnoklassniki.ru հասցեում(եթե մոռացել եք մտեք մի հատ տեսեք ինչ կա չկա):
Սա դեռ ոչինչ, էլի բան չէի ասի, եթե մի թերթիկ չընկներ ձեռքս:Ներկայացնում եմ այդ թղթի բավանդակությունը, առանց որևէ բան փոխելու:
դատարկ սայթ – 200դրամ
սմայլիկով սայթ-600 դրամ
5+ով սայթ-600 դրամ
5+ով և սմայլիկով սայթ-1000 դրամ
անտեսանելի անուն-100 դրամ
անտեսանելի անուն, ազգանուն, քաղաք-200 դրամ
անունը սարքում ենք մինուսով(օրինակ` 13ը սարքենք -13)
այդ ծառայությունը արժե- 150 դրամ
անձնական տվյալների տեղափոխություն-200 դրամ( օրինակ` յա մոլդ ի տոչկա)-200 դրամ
փողով սմայլիկներով ֆորում(կոմենտ)-50 դրամ
5+ նկարին- 10 դրամ
կլասս սխմլելը-10 դրամ (էս վափշե սպանում ա)
պադառկ 1 հատը` 200 դրամ 5 հատը` 750 դրամ (տրամաբանությունը չեմ հասկանում)
պատվերով սայթ ջարդել-500 դրամ ժամկետը պայմանագրային(NO COMMENT)
սայթը ամբողջովին ջարդել-400 դրամ
անունը գունավոր- շուտով
գործում են նաև ամանորյա զեղչեր
Վստահ եմ, որ լաաաաաաաաաավ ծիծաղել եք:Դե հետևություններն էլ ինքներդ արեք:Պատկերացնո՞ւմ եք այս ծառայությունն առաջարկող մարդիկ անգամ մտածել են, որ կարելի է զեղչ անել, վերջն աաաա ուղղակի:Մարդիկ ինչով են զբաղված, երևի պարապ են մնացել:Հավերի, աշնան ու տխրության մասին
Վերջերս հավերի մասին մտքերն ինձ
հանգիստ չեն տալիս:Դեռ մանկուց ես ականատեսն եմ եղել այդ խեղճ թռչունների տանջահարությանը:Առաջ դա կարծես ինձ չէր հուզում, բայց մի քանի օր առաջ հասկացա, որ մեղք են նրանք:Փակ շուկայում և նրա կողքերը մարդիկ հավեր ու աքլորներ են ծախում:Սակայն այդ հավերին լցնում են մի փոքրիկ վանդակի մեջ ու այդպես պահում, մինչև վաճառելը:Դրանց տեսնելուց անկախ ինձնից սիրտս ճմլվում է, թե ոնց են դիմանում, միայն իրենք գիտեն:Իմ շունչը նրանց փոխարեն կտրվում է, այդ տեսարանը տեսնելուց: Ու իմ մոտ միշտ այն տպավուրությունն է, որ 10 տարի առաջ էլ են այդ նույն հավերը եղել, հիմա էլ ու դեռ իմ նախորդներն էլ այդ նույն թռչունների դեմքերը կտեսնեն:
Երեկ կանգնած էի կանգառում ու հանկարծ հիշեցի իմ դպրոցական շարադրությունները աշնան մասին:Ափսոս դրանցից չեն պահպանվել:Հիշում եմ, երբ աշունը գալիս էր դասղեկս կյանքս ուտում էր նմանատիպ շարադրություններ Continue reading
Super շուկա ամենաsuper վայրում
Անցյալ շաբաթ բախտ ունեցա ուղևորվելու մեր հանրապետության հարավային ծայրամասերից մեկը` Կապան:Անկեղծ ասած սա իմ երրորդ ուղևորությունն էր դեպի Սյունիքի մարզ: Ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել այս մասին խոսելու, բայց հիմա ունեմ: Ուզում եմ միայն ասել, որ Սյունիքը շաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում:Հա ու ոչ միայն նրա բնությունն եմ սիրում, այլև ինձ համար առանձնացնում եմ Սյունյաց աշխարհը հենց միայն նրա հերոսական պատմության համար:Չգիտեմ ինչու, բայց երբ ասում են սյունեցի կամ արցախցի, ես պատկերացնում եմ շատ խրոխտ ու հայրենասեր մարդու: Այս երկու հայկական երկրամասերը ինձ համար միշտ խորհրդանշել են հայրենիքի պայքարի ամենահամառ օջախները,նրանց հայրենասիրությունը միշտ էլ իր գագաթնակետին է հասել:Հուսով եմ, որ շատ շուտով առիթ կունենամ նաև Արցախում լինել (երազանքներիցս է դեռևս) : P.S. Ի դեպ հայոց պատմության դասերը սովորելուց ամենահավեսովը Սյունիքի ու Արցախի դասերն եմ սովորել (7_րդ դասարանի դասագրքի, պատմություն պարապած դիմորդները ինձ լիովին կհասկանան):
Լավ հիմա անցնեմ բուն նյութին:Ես չէի պատկերացնում, որ ճանապարհին նման տեսարանի կհանդիպեի և բավականին ծիծաղելի լուսանկարներ կանեի:Ուրեմն ճանապարհին իջանք մի փոքր հանգստանալու և հաց ուտելու (կարծես դա Արփի գյուղի մոտ էր,Եղեգնաձորին մոտ), այդ տարածքում մի փոքր շուկայանման տեղ կար և……Դե էլ ինչ և, մնացածն էլ նկարներից կհասկանաք:Ահա դրանք`
ՀՄԲՈՒՅՐ, ՀԱՄԲՈՒՅՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ…
Հանդիպում են երկու ընկեր: Առաջինը.
-Էն ո՞ւմ ախպերն աաաաաաաաաաաաա(չըլըըփ ու…համբույր):
Եթե պատահական անցորդը հպանցիկ նայի նրանց, ապա կմտածի, որ նրանք անբաժան ընկերուհիներ են:
Համաձայնեք` նման երևույթներ հաճախ ենք նկատում,բայց այն վերագրում ենք ընդունված սովորության և անցնում առաջ:
Այժմ, անկախ տարիքից և սեռից,բոլորը համբուրում են միմյանց կամ
, ավելի ճիշտ` «պաչում» են: Աղջիկները դեռ ոչինչ, դա կարելի է համարել միմյանց նկատմամբ ջերմության դրսևորում: Բայց երբ տղաներն են սկսում «պաչպչել» իրենց «բռատներին», ապա դա ոչ միայն տհաճ է(մեղմ ասած) կողքից նայող մարդկանց համար, այլև` հակահիգենիկ:
Այսպես նայում ես ու մտածում, Continue reading

